• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդում կայացած հանդիպման վերաբերյալ

16 հոկտեմբերի, 2020
Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդում կայացած հանդիպման վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հոկտեմբերի 16-ին կայացել է Բելառուսում Հայաստանի դեսպան Ա․Ղևոնդյանի հանդիպումը Բելառուսի խորհրդարանի վերին պալատի մշտական հանձնաժողովների ղեկավարներ Սերգեյ Ռաչկովի (միջազգային գործերով և ազգային անվտանգության) և Տատյանա Ռունեցի (էկոնոմիկայի, բյուջեի և ֆինանսների) հետ։

Հանդիպմանը դեսպանը բելառուս սենատորներին, որոնք հանդիսանում են համապատասխանաբար ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում և ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովի հետ կապերի իրականացման հարցերով ազգային պատվիրակությունների ղեկավարության անդամներ, ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ռազմաքաղաքական անմիջական աջակցությամբ և Մերձավոր Արևելքից ներգրավված գրոհայինների մասնակցությամբ, սանձազերծած ագրեսիայով պայմանավորված իրավիճակի շուրջ վերջին զարգացումները։ Զրուցակիցների ուշադրությունը հրավիրվեց նաև ադրբեջանական կողմի՝ նախկինում ձեռք բերված հրադադարի նկատմամբ լիակատար անտեսման և ռազմական սադրիչ գործողությունների շարունակմանը՝ թիրախավորելով ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի բնակավայրերը։

Մշտական հանձնաժողովների ղեկավարները իրազեկվել են միջազգային արձագանքի, ինչպես նաև մի շարք երկրների ազգային խորհրդարանների կողմից ընդունված բանաձևերի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան դատապարտող հայտարարությունների մասով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: