• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայաստանի Անկախության օրվան նվիրված միջոցառման վերաբերյալ

21 սեպտեմբերի, 2021
2021թ․ սեպտեմբերի 21-ին Մինսկում ԱՊՀ Գործադիր կոմիտեի կենտրոնակայանում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը։
ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահի-Գործադիր քարտուղարի տեղակալ Բեկետժան Ժումախանովը հանդես եկավ շնորհավորական խոսքով, որում առանձնանշեց հայ ժողովրդի հարուստ պատմությունը, Հայաստանի բնաշխարհը՝ մաղթելով բարօրություն և նորանոր ձեռբքերումներ։
 
Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Ռազմիկ Խումարյանն, իր խոսքում անդրադառնալով անկախության սուրբ օրվա խորհրդին, ընդգծեց հայ ժողովրդի ամուր կամքը դիմագրավելու պատմական բոլոր արհավիրքներին՝ վստահություն հայտնելով, որ ապագայում ազգային տոները հայ ժողովուրդը նշելու է ավելի բարձր տրամադրությամբ և տոնախմբություններով։
 
Հանդիսավոր արարողությանը մասնակցեցին Բելառուսում Հայաստանի դեսպանության դիվանագետները, ԱՊՀ Գործադիր կոմիտեի ղեկավար կազմը և Գործադիր կոմիտեի աշխատակիցները։
Ցուցահանդեսին ներկայացված են Հայաստանի պատմությանը, մշակույթին նվիրված գրքեր, գեղարվեստական գրականություն, ամսագրեր և հայաստանյան տեսարժան վայրերը պատկերող ֆոտոալբոմներ։ Սրահում տեղադրված էկրանին ցուցադրվում են Հայաստանի վերաբերյալ հոլովակներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: