• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված հավաք

22 սեպտեմբերի, 2021
Ս․թ․ սեպտեմբերի 22-ին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կայացավ հավաք՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին՝ Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների և 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց առավել դրսևորած գործիչների մասնակցությամբ։
Միջոցառման մասնակիցները լռության մեկ րոպեով հարգեցին Արցախյան գոյամարտի, ինչպես նաև Արցախի դեմ 2020թ․ սեպտեմբերին սկսված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով զոհված հայորդիների սուրբ հիշատակը։
Իր ելույթի խոսքում դեսպան Ռազմիկ Խումարյանը նշեց, որ անկախության 30 տարիների ընթացքում հայ ժողովուրդը կարողացել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և փորձություններ։ Հայաստանը, դիմակայելով պատմության արհավիրքներին, վերապրել է բազմաթիվ կայսրությունների, որոնց մի մասի անունն անգամ շատերը չեն հիշում։
Հայաստանի դեսպանը շեշտեց, որ ինչպես անկախության 30 տարիների, այնպես էլ ընթացիկ տարվա հունիսին կայացած ընտրությունների ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները վերահաստատել են իրենց հավատարմությունն անկախության և ժողովրդավարության գաղափարներին։ Չնայած երեսուն տարին բավական կարճ ժամանակահատված է ցանկացած պետականության համար, սակայն այս տարիների ընթացքում հասունացած անկախության սերունդը երկու անգամ ապացուցել է իր անկոտրում կամքը՝ պաշտպանել հայրենիքի ազատությունն ու անկախությունը սեփական արյան և կյանքի գնով։
Ռ․Խումարյանն ընդգծեց նաև Բելառուսի հայ համայնքի ցուցաբերած աջակցությունն ու օժանդակությունը Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի օրերին։
ՀՀ դեսպանը նշեց Հայաստանի անկախության ամրապնդման, Արցախի մեր հայրենակիցների ազատ և անկախ ապրելու իրավունքն ապահովելու սրբազան գործում համախմբված աշխատելու կարևորությունը՝ դառնալով մեկ բռունցք, մեկ միասնություն՝ ի օժանդակություն հայոց պետականությանը։
Այնուհետև ԵԱՏՄ դատարանի նախագահ Էռնա Հայրիյանը ընթերցեց ԵԱՏՄ դատարանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
Միջոցառմանը ներկա էին Բելառուսի հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, ակտիվ գործիչներ։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: