• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

ԱՊՀ մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդի նիստի վերաբերյալ

27 սեպտեմբերի, 2021
2021թ․ սեպտեմբերի 27-ին Մինսկում՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեում, կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների մշտական և լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը։
Նախքան նիստի մեկնարկը Բելառուսի կապի և ինֆորմատիզացիայի նախարար Կոնստանտին Շուլգանի և ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ-Գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի մասնակցությամբ կազմակերպվեց ԱՊՀ 30-ամյակին նվիրված հուշածրարի մարման արարողությունը։
 
Այնուհետև մշտական և լիազոր ներկայացուցիչները դիտարկեցին ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի, ինչպես նաև Տիեզերքի հարցերով միջպետական խորհրդի գործունեության վերաբերյալ տեղեկատվությունները։
 
Քննարկվեց Ազատ առևտրի գոտու մասին 2011թ․ հոկտեմբերի 18-ի պայմանագրի կետերի կատարման ընթացքը։ Դիտարկվեցին նաև ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի և Պետությունների ղեկավարների խորհրդի ս․թ․ հոկտեմբերի 14-ին և 15-ին նախատեսված նիստերի անցկացմանն առնչվող հարցեր։
 
Մշտական և լիազոր ներկայացուցիչները հաստատեցին Ղրղզստանի Հանրապետությունում ընթացիկ տարվա նոյեմբերի 28-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարի թեկնածությունը։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: