• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Գորոդոկ քաղաքի և Գորոդոկի շրջանի ազատագրման 78-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցության վերաբերյալ

24 դեկտեմբերի, 2021
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ
2021թ․ դեկտեմբերի 24-ին Վիտեբսկի մարզի Գորոդոկ քաղաքում կայացան հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերի կողմից քաղաքը և Գորոդոկի շրջանը գերմանա-ֆաշիստական զավթիչներից ազատագրելու 78-րդ տարելիցին։
 
Միջոցառումներին մասնակցություն ունեցան Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանն ու իր դուստրը, Մարշալի թոռը՝ Հաղթանակի գեներալների հիմնադրամի կառավարիչների խորհրդի անդամ, տնտեսագետ-միջազգայնագետ Իվան Բաղրամյանը, «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Խեչոյանը, Բելառուսում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Նարեկ Տիրատուրյանը։
 
Գորոդոկի բնակիչների և քաղաքի հյուրերի հետ մեկտեղ ներկա էին նաև Վիտեբսկի պատգամավորների մարզային խորհրդի նախագահ Վլադիմիր Տերենտևը, Գորոդոկի շրջանային գործադիր կոմիտեի նախագահ (քաղաքապետ) Պլոտր Կորոբաչը, Գորոդոկի պատգամավորների շրջանային խորհրդի նախագահ Սվետլանա Զուևան, տեղական և շրջանային իշխանությունների ներկայացուցիչներ։
 
Միջոցառումները մեկնարկեցին Գորոդոկի «Անմահության» հուշահամալիրի առջև գտնվող կենտրոնական հրապարակում անցկացված հանրահավաքով։
 
Ելույթ ունեցողներն ընդգծեցին Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների մասին հիշատակը վառ պահելու կարևորությունը։
 
Դեսպան Խումարյանն իր խոսքում, մասնավորապես, նշեց, որ այս հիշարժան օրը, ինչպես և Հայրենական մեծ պատերազմի հաղթական մյուս ամսաթվերը ծառայում են որպես անհամար մարդկային զոհերի մասին հիշեցում։ Դեսպանը մեջբերեց Հիտլերի տխրահռչակ արտահայտությունը հայերի կոտորածի մասին՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության պատշաճ դատապարտման բացակայությունը լրացուցիչ վստահություն հաղորդեց նացիստական զավթիչներին իրենց անպատիժ մնալու առումով։
 
Դեսպանը բարձր գնահատեց և հատուկ ընդգծեց բելառուս ժողովրդի հարգալից վերաբերմունքը Բելառուսի ազատագրման համար զոհված հերոսների հանդեպ, որոնց շարքերում բազմաթիվ են հայոց հողի քաջորդիները՝ ներառյալ Խորհրդային միության 15 հերոսները, Բրեստի ամրոցի հայազգի պաշտպանները։ Բելառուսի պատմության մեջ ոսկե տառերով է գրված Խորհրդային միության կրկնակի հերոս Հ․Բաղրամյանի անունը։ Դեսպանն ընդգծեց Բաղրամյանի և Վիտեբսկի տարածաշրջանի երախտապարտ բնակիչների միջև փոխադարձ կապվածությունը։
 
Ներկաները ծաղկեպսակներ դրեցին Գորոդոկն ազատագրած տասներկու զորամիավորումները խորհրդանշող հուշարձանին։ ՀՀ դեսպանը ծաղիկներ դրեց հայ մարտիկների անունները կրող հուշաքարերին։
 
Այնուհետև հավաքի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Խորհրդային միության կրկնակի հերոս Հ․Բաղրամյանի կիսանդրու առջև։ Ծաղիկների խոնարհման արարողությանը, բարձրաստիճան պաշտոնատար անձանցից բացի, մասնակցություն ունեցան տեղի բնակիչները, ինչպես նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին Հ․Բաղրամյանի անունով անվանակոչված Գորոդոկի թիվ 1 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները։ Հայկական պատվիրակությունը և պատվավոր մյուս հյուրերը այցելեցին նաև տեղի պատմաերկրագիտական թանգարան, որտեղ առանձին ցուցադրություն է նվիրված մարշալ Բաղրամյանին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: