• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հանդիպումների վերաբերյալ

24 հունվարի, 2022

2022թ․ հունվարի 24-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն։

Այցի շրջանակներում կայացավ հանդիպում Բելառուսի հայ համայնքի երիտասարդության ներկայացուցիչների հետ։ Զարեհ Սինանյանը ներկայացրեց գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները և ընթացիկ ծրագրերը։

Առարկայորեն քննարկվեցին տարբեր ոլորտներում Հայաստանի զարգացման օրակարգի առաջ մղման գործում հայկական սփյուռքի ներգրավման և, մասնավորապես, երիտասարդ մասնագետների ներուժի լավագույնս օգտագործման հնարավորությունները։

Հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների ամրապնդման համատեքստում կարևորվեց հայ համայնքի կամրջող դերը ինչպես հայ և բելառուս բարեկամ ժողովուրդների միջև հումանիտար շփումների ընդլայնման, այնպես էլ Հայաստան-Սփյուռք սերտ փոխգործակցության շարունակական ապահովման տեսանկյունից։

Այնուհետև կայացավ հանդիպում հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում Հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց Գրասենյակի կողմից իրականացվող աշխատանքներն ու հետագա ծրագրերը։ Մասնավորապես, համակողմանիորեն դիտարկվեցին հայրենադարձության ոլորտում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող աջակցության ծրագրերը։ Անդրադարձ կատարվեց նաև արդի պայմաններում սփյուռքահայ համայնքներում հայապահպանությանն առնչվող հարցերին։

Նշյալ հանդիպումներին մասնակցեցին Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը, ՀՀ դեսպանության դիվանագետներ Նարեկ Տիրատուրյանը, Արման Մելքումյանը, ինչպես նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: