• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի Բելառուս այցի երկրորդ օրվա հանդիպումների վերաբերյալ

25 հունվարի, 2022

Բելառուս աշխատանքային այցի շրջանակներում հունվարի 25-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպում ունեցավ Մինսկի թիվ 4 միջնակարգ դպրոցում գործող հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրենի և ուսուցչական կազմի հետ։ Հանդիպման մասնակիցների կողմից ընդգծվեց դպրոցի գործունեության նշանակությունը հայապահպանության տեսանկյունից։ Քննարկվեցին դպրոցի կրթական ծրագրերի հագեցվածության, ուսուցչական անձնակազմի Հայաստանում մասնագիտական վերապատրաստման, դպրոցի սաների համար կրթական ուղղվածության մոտիվացիոն-ինտելեկտուալ մրցույթներին ներգրավման հարցերը։

Հաջորդիվ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպում ունեցավ «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Արմեն Խեչոյանի հետ։ Զրուցակիցները կարևորեցին հայագիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների դերը համայնքային կյանքի ինստիտուցիոնալ զարգացման առումով։ Այս համատեքստում ընդգծվեց «Անիվ» հիմնադրամի կողմից հրատարակվող գիտական աշխատությունների կարևորությունը, մասնավորապես, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Բելառուսի ազատագրման համար նահատակված հայ մարտիկների սխրանքները Բելառուսի հասարակության շրջանում ճանաչելի դարձնելու գործում։

Նույն օրը նաև տեղի ունեցավ Զարեհ Սինանյանի հանդիպումը Բելառուսի հայ գործարարների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը բարձրաստիճան հյուրին տեղեկացրեց Բելառուսում գործող կանոնակարգումներին համահունչ իրականացվող տնտեսական գործունեության մասին։

Քննարկվեցին Բելառուսի հայազգի գործարարների կողմից ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստելու, ինչպես նաև Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերին ու նախաձեռնություններին հնարավորինս աջակցություն ցուցաբերելու գործնական ուղիները։

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանի ուղեկցությամբ այցելեց Մինսկում հայ առաքելական եկեղեցու կառուցման համար հատկացված հողատարածք, որտեղ ընթացիկ տարվա գարնանը նախատեսվում է կատարել եկեղեցու հիմնարկեքի արարողությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: