• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և Բելառուսում կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատարի միջև կայացած հանդիպման վերաբերյալ

25 հունվարի, 2022

2022թ․ հունվարի 25-ին կայացավ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հանդիպումը Բելառուսում կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատար Ալեքսանդր Ռումակի հետ։

Հանդիպմանը ներկա էին Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը, «Մինսկի քաղաքային հայկական մշակութային-լուսավորչական «Հայաստան» միություն» հասարակական միավորման նախագահ, Կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատարին կից միջէթնիկական կոնսուլտատիվ խորհրդի նախագահ Գեորգի Եղիազարյանը, Բելառուսում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Նարեկ Տիրատուրյանը, ինչպես նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը։

Զարեհ Սինանյանը բելառուս գործընկերոջը ներկայացրեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունը, ընթացիկ ծրագրերը, որոնք նպատակաուղղված են ՀՀ և Սփյուռքի միջև փոխգործակցության ու կապերի հետագա ամրապնդմանը։

Իր հերթին, Կրոնների և ազգությունների գործերով հանձնակատար Ա․Ռումակն ընդգծեց բազում ականավոր հայերի նշանակալի դերը, ովքեր իրենց հետքն են թողել Բելառուսի պատմության մեջ։ Նրանց շարքում են Յան (Ավանես) Մաջարյանցը, Ալեքսանդր Մյասնիկյանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանը և այլոք։

Հանդիպման ընթացքում նշվեց, որ Բելառուսի հայ համայնքը հանդիսանում է ներկայումս Բելառուսի տարածքում բնակվող 156 ազգերի ու ազգությունների շարքում մեծությամբ թվով վեցերորդը, որի հիմնական մասը կենտրոնացած է Մինսկում, Մոգիլյովում, Բոբրույսկում և Գրոդնոյում։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին Բելառուսի հասարարական կյանքի տարբեր ոլորտներում հայկական համայնքի գործունեությունը՝ ներառյալ հայկական ստեղծագործական կոլեկտիվների մասնակցությունը տարաբնույթ մշակութային միջոցառումներին։

Ա․Ռումակը բարձր գնահատեց Կրոնների և ազգությունների հարցերով Հանձնակատարին կից միջէթնիկական կոնսուլտատիվ խորհրդի նախագահի պաշտոնում Գեորգի Եղիազարյանի բազմամյա կառուցողական գործունեությունը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: