• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված միջոցառում

06 փետրվարի, 2022

2022թ․ փետրվարի 6-ին Մինսկի Հայորդյաց կրթօջախում կայացավ հուշ-երեկո՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-ամյակին։

Կրթօջախի սաները հանդես եկան ռազմահայրենասիրական կատարումներով։ Ցուցադրվեցին Հայոց բանակին նվիրված տեսագրություններ, անդրադարձ կատարվեց 44-օրյա պատերազմում զոհված մի շարք հայորդիներին և նրանց անցած ուղուն։

Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանն իր խոսքում նշեց, որ հայկական պետականության և անվտանգության երաշխավոր հանդիսացող Հայոց բանակը ստեղծվեց իր իրավունքների համար պայքարի ելած ժողովրդի կողմից ձևավորած կամավորական ջոկատների հիմքի վրա՝ կարևորելով պատմական վճռորոշ դրվագներում հայ ժողովրդի միասնականությունը։ Դեսպան Խումարյանն իր ելույթը եզրափակեց Հովհաննես Շիրազի «Մենք խաղաղ էինք մեր լեռների պես» բանաստեղծությամբ։

Միջոցառմանը ներկա էր Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանության ողջ անձնակազմը։

Միջոցառումն ավարտվեց դպրոցի աշակերտների և ներկաների կողմից «Սարդարապատ» հայրենասիրական երգի կատարմամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: