• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառում Մինսկում

17 ապրիլի, 2022

2022թ. ապրիլի 17-ին Բելառուսի հայ համայնքը տոնեց Հայ առաքելական եկեղեցու գլխավոր տոներից մեկը՝ Հիսուս Քրիստոսի Հարությունը։

«Ուրարտու» ռեստորանային համալիրում կայացած միջոցառման ընթացքում ներկայացվեց Մինսկում հայ առաքելական եկեղեցու շինարարության նախագիծը՝ այդպիսով ազդարարելով www.armenianchurch.by կայքում նախաձեռնված հանգանակության գործընթացի նոր փուլի մեկնարկը։

Շնորհավորելով ներկաներին սուրբ Զատկի տոնի կապակցությամբ՝ Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը գոհունակությամբ նշեց, որ այս տարի տոնը կրկնակի ուրախալի է՝ զուգադիպելով եկեղեցու շինարարության համար բելառուսական պատկան մարմինների կողմից անհրաժեշտ վերջին թույլտվության տրամադրման հետ։ Նվիրական այս գործում դեսպանը նաև կարևորեց Բելառուսում ՀՀ նախկին դեսպանների զգալի ավանդը։

Ընդգծելով եկեղեցու նշանակությունը թե՛ կրոնական և թե՛ հայապահպանության ու հայության համախմբման ապահովման տեսանկյուններից՝ դեսպան Խումարյանը համոզմունք հայտնեց, որ Բելառուսի հայ համայնքը կանի անհրաժեշտ ամենը՝ սահմանված ժամկետներում եկեղեցու կառուցումն ավարտելու նպատակով։

Ելույթով հանդես եկան նաև Մինսկի քաղաքային «Հայաստան» հայկական մշակութային-լուսավորչական միության նախագահ Գեորգի Եղիազարյանը և կրոնական համայնքի նախագահ Սերգեյ Համբարձումյանը, ովքեր ամփոփ անդրադարձ կատարեցին եկեղեցու շինարարության նախաձեռնման ուղղությամբ Բելառուսի հայ համայնքի հետևողական գործունեությանը։

Երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան Մինսկի հայորդյաց կրթօջախի, «Էրեբունի» հայկական ազգագրական պարային համույթի սաները։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ Բելառուսում բնակվող հայազգի գեղանկարիչ Սպարտակ Հարությունյանի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որից ստացված ողջ հասույթը նույնպես կուղղվի եկեղեցու կառուցմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: