• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայկական մշակույթի օրեր Մինսկի պետական լեզվաբանական համալսարանում

25 ապրիլի, 2022

2022թ․ ապրիլի 25-ին Մինսկի պետական լեզվաբանական համալսարանում (ՄՊԼՀ) մեկնարկեցին հայկական մշակույթի օրերը՝ «Unravel Armenia» ընդհանուր խորագրի ներքո։ Միջոցառումների շարքը կազմակերպվել է Մինսկի քաղաքային «Հայաստան» հայկական մշակութային-լուսավորչական միության երիտասարդական թևի նախաձեռնությամբ՝ Բելառուսի Հանրապետության կրթության նախարարության, Բելառուսում ՀՀ դեսպանության, «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման հիմնադրամի համակողմանի օժանդակությամբ։

Բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով ներկաներին դիմեցին ուսումնա-դաստիարակչական աշխատանքի գծով ԲՈՒՀ-ի պրոռեկտոր Սվետլանա Կովչուռը, Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը, ինչպես նաև Մինսկի քաղաքային «Հայաստան» հայկական մշակութային-լուսավորչական միության նախագահ Գեորգի Եղիազարյանը։

Կատարումներով հանդես եկան «Էրեբունի» հայկական ազգագրական պարային համույթի մասնակիցները և երգահան, գործիքավորող, ջութակահար Կարեն Կարապետյանը։

Հայկական մշակույթի օրերի ծրագիրը ներառում է թեմատիկ դասախոսություններ, այդ թվում՝ Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի դեկան, դոկտոր-պրոֆեսոր Արմեն Սարդարովի «Հայկական ճարտարապետության պատմությունը» վերտառությամբ դասախությունը, 1941-1944թթ. Բելառուսի ազատագրման համար մղված մարտերում հայազգի մարտիկների մասին դասախոսությունը, «Մեծ հաղթանակի զորահրամանատարները․ «Բագրատիոն» ռազմական գործողություն» խորագրով ցուցահանդեսը, ինչպես նաև շախմատային մրցաշար, հայկական խաչքարի կերտման լավագույն կոմպոզիցիայի ստեղծագործական մրցույթ և այլն։

Միջոցառումների շարքը կեզրափակվի ապրիլի 29-ին՝ գալա-համերգով։

Նախքան հանդիսավոր միջոցառումը կայացավ նաև դեսպան Խումարյանի հանդիպումը համալսարանի ռեկտոր Նատալյա Լապտեվայի հետ, որի ընթացքում քննարկվեցին հայաստանյան ԲՈՒՀ-երի հետ բելառուսական համալսարանի համագործակցության ծավալմանն առնչվող հարցեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: