• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

ՀՀ արդարադատության նախարարի Բելառուս այցի վերաբերյալ

24 մայիսի, 2022
Ամբողջ ալբոմ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ
Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարար Սերգեյ Խոմենկոյի հրավերով 2022թ. մայիսի 23-24-ը կայացավ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակության երկօրյա աշխատանքային այցը Բելառուս։
 
Այցի առաջին օրը կազմակերպված քննարկման շրջանակներում դիտարկվեցին երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության զարգացման հիմնական ուղղությունները, այդ թվում առաջադեմ փորձի փոխանակումը, շոշափվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Բելառուս գործընկերների կողմից ներկայացվեցին ընթացիկ տարվա փետրվարին հանրաքվեով ընդունված սահմանադրական բարեփոխումներն ու վարչական ընթացակարգերն էլեկտրոնային դարձնելու ուղղությամբ իրականացված գործնական միջոցառումները։
 
Հայաստանյան պատվիրակության կազմում քննարկմանը մասնակցեցին նաև Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը և Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության դիվանագետները։
 
Քննարկման ավարտից հետո կայացավ երկու պետությունների ոլորտային գերատեսչությունների միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը։
 
Նախարար Կ.Անդրեասյանը բելառուս գործընկերոջ ուղեկցությամբ այցելեց Մինսկի մոսկովյան վարչական շրջանի ՔԿԱԳ տարածքային բաժին և Բելառուսական նոտարական պալատի բազմաֆունկցիոնալ կենտրոն։
 
Աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ արդարադատության նախարարն այցելեց Բելառուսի Հանրապետության Դատական փորձաքննությունների պետական կոմիտե (ԴՓՊԿ), հանդիպում ունեցավ վերջինիս ղեկավար կազմի հետ, ծանոթացավ կենտրոնի բազմապրոֆիլ լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությանն ու դրանցում իրականացվող հետազոտություններին, ինչպես նաև ԴՓՊԿ-ի որակավորման բարձրացման ու կադրերի պատրաստման ինստիտուտի և գիտագործնական կենտրոնի գործունեությանը։ Նախարար Կ․Անդրեասյանի ԴՓՊԿ այցելության շրջանակներում ստորագրվեց ԲՀ ԴՓՊԿ և ՀՀ արդարադատության նախարարության միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագիր։
 
Կ.Անդրեասյանն այցելեց Հայրենական մեծ պատերազմի պատմության պետական թանգարան։ Բացի այդ՝ ՀՀ և ԲՀ արդարադատության նախարարները ծաղկեպսակ զետեղեցին ու ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակին նվիրված հուշակոթողին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: