• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Վիտեբսկի մարզ դեսպան Ռ․Խումարյանի այցի վերաբերյալ

01 հունիսի, 2022

2022թ. հունիսի 1-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանն այցելեց Վիտեբսկի մարզ։

ՀՀ դեսպանը ծաղիկներ խոնարհեց Շապուռի գյուղի մոտ գտնվող հուշակոթողին, որը կանգնեցված է Բելառուսի տարածքում ամենամեծ եղբայրական գերեզմանի վրա, ուր ամփոփված են Հայրենական Մեծ պատերազմի տարիներին զոհված շուրջ քսան հազար մարտիկների, այդ թվում՝ ութսունչորս հայ մարտիկների աճյունները։

Ծաղիկներ խոնարհվեցին նաև Մարշալ Բաղրամյանի պատվին Վիտեբսկում տեղադրված հուշատախտակին։

Դեսպան Խումարյանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վիտեբսկում Հովհաննես Բաղրամյանի անվան թիվ 46 միջնակարգ դպրոցում «Մարշալ Բաղրամյանը և Բելառուսը» հուշաքանդակային կոմպոզիցիայի հանդիսավոր բացմանը։

Հուշաքանդակային կոմպոզիցիան բաղկացած է քարի փորագրության հին հայկական ավանդական արվեստին համահունչ ոճական լուծումներով իրականացված և դպրոցի մուտքի մոտ տեղադրված երկու շրջանաձև, Հայաստանից հատուկ բերված ֆելզիտե խորաքանդակներից։ Դրանցից մեկի վրա փորագրված են մարտիկների ուրվագծեր և ռազմական տեխնիկա, նույն տեղում նաև թվարկված են 1943-1944 թվականների ընթացքում Բելառուսի տարածքում իրականացված ռազմական գործողությունները, որոնց Հովհաննես Բաղրամյանի հրամանատարության ներքո մասնակցել են 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերը։

Երկրորդ խորաքանդակի վրա պատկերված են հայկական արվեստի խորհրդանիշները։ Առաջին պլանին ներկայացված արծիվները խորհրդանշում են մարտական քաջություն ու արիություն, երկնային ոգու գաղափարն ու արևի սրբազան նշանը։ Թռչունների ետևում վեհապանծորեն վեր է խոյանում Արարատ լեռը՝ համայն հայության խորհրդանիշը։ Կոմպոզիցիայի վերին հատվածը երիզող տերևային զարդանախշերով վարդյակն ու ստորին հատվածում ծաղկող ծառը խորհրդանշում են կյանքը, բարությունն ու անմահությունը։

Կոմպոզիցիան կերտվել և տեղադրվել է քանդակագործ Հռիփսիմե Գեվորգյանի և ճարտարապետ Արմեն Սարդարովի, Սամվել Գիգոլյանի, Վաչիկ Բադալյանի, Ազատ Մանուկյանի, ինչպես նաև Վիտեբսկի քաղաքային ու մարզային վարչակազմերի, «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման հիմնադրամի, «Միասին» հայկական միջազգային բարեգործական հիմնադրամի ջանքերով։

Միջոցառմանը ելույթ ունեցան տեղի բելառուսական ստեղծագործական խմբեր, ինչպես նաև «Էրեբունի» հայկական ազգագրական պարային համույթը։

Վիտեբսկի մարզային գործադիր կոմիտեի նախագահ (նահանգապետ) Ալեքսանդր Սուբոտինի հետ հանդիպմանը, որին ներկա էր նաև «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման հիմնադրամի գլխավոր տնօրեն և համահիմնադիր Արմեն Խեչոյանը, քննարկվեցին հայ-բելառուսական երկկողմ հարաբերությունների ընթացիկ դինամիկային, ինչպես նաև նախկինում կնքված համաձայնագրերի շրջանակներում Վիտեբսկի մարզի և ՀՀ Տավուշի, Լոռու մարզերի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին դեսպան Խումարյանն Ա.Սուբոտինին նվիրեց Վիտեբսկի մարզի համար մղված մարտերին հայազգի մարտիկների մասնակցությունը պատկերող քարտեզը և «Հայ մարտիկները Բելառուսի համար մղված մարտերում (1941-1944թթ.)» գիրքը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: