• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Մինսկի Հայ Առաքելական Եկեղեցու հիմքերի օրհնության արարողության վերաբերյալ

10 սեպտեմբերի, 2022

2022թ. սեպտեմբերի 10-ին կայացավ Մինսկի (Ֆիլիմոնովի փողոցի վրա) Հայ Առաքելական Եկեղեցու հիմքերի օրհնության հանդիսավոր արարողությունը։

Արարողությունը կատարեցին հատուկ այս առիթով հրավիրված Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հոգևորականները՝ թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ։

Եկեղեցու հիմնարկեքի արարողության ավարտից հետո հավաքված բազմությանը խոսքով դիմեցին Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Նազարուկը, ԲՀ նախարարների խորհրդին առընթեր կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատար Ալեքսանդր Ռումակը, Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը, Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և Բելառուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչը։ Մասնավորապես, իր ելույթում դեսպան Խումարյանը հույս հայտնեց, որ 2023թ.-ին, երբ նշվելու է ՀՀ և ԲՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, հնարավոր կլինի անցկացնել եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին նաև Բելառուսում ՀՀ նախկին դեսպաններ Օլեգ Եսայանը և Արմեն Ղևոնդյանը, Մինսկի 955-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառումներին մասնակցելու հրավերով Մինսկ ժամանած Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության անդամները, Մինսկի քաղաքային իշխանությունների պաշտոնատար անձինք, ինչպես նաև Բելառուսի տարբեր տարածաշրջանների հայ համայնքների մի շարք ներկայացուցիչներ և ակտիվ գործիչներ։

Նախքան միջոցառումը տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդի հանդիպումը Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Վենիամինի, իսկ նախօրեին՝ Մինսկի հայության և Բելառուսի տարբեր տարածաշրջանների հայ համայնքների նեկայացուցիչների հետ, որի ընթացքում թեմի առաջնորդն ամփոփ ներկայացրեց թեմի կազմավորման պատմությունն ու ակտիվ գործունեությունը, ընդգծեց ՀԱԵ կարևոր դերը հայոց պետականության հզորացմանն ու զարգացմանը զորավիգ լինելու և աճող սերնդին հայրենասիրական ոգով կրթելու գործում։ Հանդիպման մասնակիցները շփվեցին Սրբազան Հոր և նրան ուղեկցող հոգևորականների հետ, ուղղեցին իրենց հետաքրքրող հարցեր։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: