• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հանդիպում Բելառուսի պետական համալսարանում

15 սեպտեմբերի, 2022

2022թ. սեպտեմբերի 15-ին կայացավ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանի հանդիպումը Բելառուսի պետական համալսարանի ռեկտոր Անդրեյ Կորոլի հետ։ Հանդիպմանը բելառուսական կողմից մասնակցում էին պրորեկտոր Կոնստանտին Կոզադաևը, միջազգային կապերի վարչության պետի տեղակալ Վլադիմիր Գալինսկին և պատմության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Կոխանովսկին, իսկ հայկական կողմից՝ «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման հիմնադրամի գլխավոր տնօրեն և համահիմնադիր, պատմաբան, լրագրող Արմեն Խեչոյանը և ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Նարեկ Տիրատուրյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԲՊՀ պատմության ֆակուլտետի բազայի վրա Գրիգոր Նարեկացու անվան Հայ-բելառուսական գիտակրթական կենտրոնի հիմնադրմանն առնչվող հարցեր։ Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ կենտրոնը կնպաստի հայ-բելառուսական հումանիտար կապերի հետագա ամրապնդմանը՝ ՀՀ և ԲՀ միջպետական հարաբերությունների ոգուն ու մակարդակին համահունչ:

ՀՀ դեսպանն ընդգծեց, որ կենտրոնը հնարավորություն կընձեռի բելառուս երիտասարդությանը ծանոթանալու հայ-բելառուսական պատմական կապերին ու առնչություններին, ինչպես նաև հայոց պատմությանը, մշակույթին և ավանդույթներին։ Իր հերթին, Ա․Կորոլը ևս կենտրոնի ստեղծումը համարեց հեռանկարային՝ նշելով, որ այն ոչ միայն կնպաստի հայաստանյան ԲՈւՀ-երի հետ համատեղ ծրագրերի իրականացմանը, այլև կգրավի երիտասարդության ուշադրությունն ու այդ կերպ կխթանի երիտասարդ գիտական կադրերի պատրաստումը։

Ա.Խեչոյանը ներկայացրեց «Անիվ» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները՝ ներառյալ գիտահետազոտական աշխատությունների հրատարակումը, գործընկեր գիտական հաստատությունների և կառույցների հետ համագործակցությունը, գիտական համաժողովների կազմակերպումը և այլն։

Հանդիպման ավարտին դեսպան Խումարյանը ԲՊՀ ռեկտորին նվիրեց «Անիվ» հիմնադրամի հրատարակած «Հայ մարտիկները Բելառուսի համար մղված մարտերում (1941-1944թթ.)» և «Մեծ հաղթանակի զորահրամանատարները․ «Բագրատիոն» ռազմական գործողություն» գրքերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: