• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության Բելառուս այցի վերաբերյալ

03 դեկտեմբերի, 2022

2022թ. դեկտեմբերի 1-2-ը կայացավ ՀՀ էկոնոմիկայի նախարար, Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակության երկօրյա աշխատանքային այցը Բելառուս։

ԲՀ փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի հետ կայացած հանդիպմանը մասնակցում էին Բելառուսի արդյունաբերության նախարարը, անտառային տնտեսության, գյուղատնտեսության և պարենի նախարարների առաջին տեղակալները, ինչպես նաև հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության, «Белгоспищепром»-ի բարձրաստիճան ներկայացուցիչներ և այլ պաշտոնյաներ։

Այցի ընթացքում կայացան նաև Վ․Քերոբյանի հանդիպումները ԲՀ անտառային տնտեսության նախարար, Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Կուլիկի, հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Ալեքսեյ Բոգդանովի, գյուղատնտեսության նախարար Իգոր Բրիլոյի հետ։

Հանդիպումների ընթացքում կողմերը գոհունակություն արտահայտեցին ՀՀ և ԲՀ միջև առևտրաշրջանառության վերջին տարիներին գրանցված աճի առիթով։ Նշվեց, որ անցնող տարվա 9 ամիսների արդյունքներով այն աճել է 2,4 անգամ։

Որոշվեց Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերն այսուհետ անցկացնել տարին ոչ թե մեկ, այլ երկու անգամ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունն այցելեց Մինսկի տրակտորների գործարան, «Horizont» ինովացիոն կենտրոն, «Geely» մակնիշի մարդատար ավտոմոբիլների արտադրության բելառուսա-չինական համատեղ գործարան, ալկոհոլային արտադրանք թողարկող «Մինսկ կրիստալ» ընկերություն, պետական լոգիստիկ օպերատոր «Белтаможсервис» ձեռնարկության կենտրոնական գրասենյակ, Ձերժինսկի անտառտնտեսություն, Անտառային ծառատեսակների սելեկցիոն-սերմնաբուծական հանրապետական կենտրոն և այլն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: