• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակի առթիվ ֆիլմի ցուցադրություն Մինսկում

16 դեկտեմբերի, 2022
Մարշալ Հովհաննես Բաղրամյանի 125-ամյակի առթիվ ֆիլմի ցուցադրություն Մինսկում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ 2022թ. դեկտեմբերի 15-ին Մինսկի «Պիոներ» կինոթատրոնում կայացավ «Հաղթանակի արվեստ․ Մարշալ Բաղրամյան» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Բելառուսի տարածքում․ վավերագրական դրամայի պրեմիերան կայացել է լեգենդար մարշալի ծննդյան օրը՝ դեկտեմբերի 2-ին, Մոսկվայում։

Ֆիլմը պատմում է մի ամբողջ դարաշրջան խորհրդանշող մարշալի կյանքի, նրա անցած մարտական ուղու, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում նրա հրամանատարության ներքո իրականացված ռազմական գործողությունների մասին, որոնք մինչ օրս ուսումնասիրվում են աշխարհի մի շարք ռազմակրթական հաստատություններում։   

Միջոցառմանը մասնակցեցին ԱՊՀ մասնակից պետությունների դեսպաններ և բարձրաստիճան դիվանագետներ, ԱՊՀ ԳԿ ղեկավար կազմն ու աշխատակիցներ, ԲՀ խորհրդարանականներ, գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ, հասարակական գործիչներ, գիտական-ակադեմիական շրջանակների, ԶԼՄ-ների, Բելառուսի շրջանների հայ համայնքների ներկայացուցիչներ։ Կինոյի ցուցադրությանը ներկա գտնվելու համար Մոսկվայից Մինսկ էին ժամանել մարշալի թոռները՝ Իվան Բաղրամյանը և Կարինե Նաջարովան։

Կինոթատրոնի նախասրահում Բելառուսի Հանրապետության Զինված ուժերի պատմության պետական թանգարանի և «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցման հիմնադրամի ջանքերով կազմակերպվել էր մարշալ Բաղրամյանին նվիրված ցուցահանդես, որի շրջանակներում ներկայացված էին արխիվային նյութեր, լուսանկարներ և փաստաթղթեր։

Մինչ ֆիլմի ցուցադրությունը ներկաներին խոսքով դիմեցին Իվան Բաղրամյանը և Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը։ Դեսպան Խումարյանը բարձր գնահատեց մարշալ Բաղրամյանի նկատմամբ բելառուս ժողովրդի վերաբերմունքը, որը պահպանում և սրբորեն հարգում է լեգենդար մարշալի հիշատակը, ում անունն անքակտելիորեն կապված է հիտլերյան զավթիչներից Բելառուսի ու Բալթյան երկրների ազատագրման հետ և ոսկե տառերով գրված է Հայրենական Մեծ պատերազմում եղբայրական ժողովուրդների հաղթանակի տարեգրության մեջ։

Միաժամանակ ընդգծվեց միջոցառման արդիականությունն ու կարևորությունը՝ հաշվի առնելով, որ ընթացիկ տարին Բելառուսում հռչակված է պատմական հիշողության տարի։

Անդրադառնալով մարշալ Բաղրամյանի հայրենի Չարդախլու գյուղին՝ Ռ․Խումարյանը ցավով արձանագրեց, որ Հ․Բաղրամյանի և առհասարակ հայկական ներկայության որևէ հետք ներկայիս Ադրբեջանի տարածքում գտնվող գյուղում այլևս հնարավոր չէ գտնել՝ այս համատեքստում՝ իբրև միջազգային հանրությանն ուղղված տագնապի կոչ մատնանշելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցքի արգելափակման արդյունքում առաջացող հումանիտար ճգնաժամը։

Ստորև ներկայացվում է միջոցառման կապակցությամբ եթեր հեռարձակված տեսանյութը, որ պատրաստվել է բելառուսական հեռուստաընկերություններից մեկի՝ պետական «Беларусь 3» հեռուստաալիքի կողմից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` (375-17) 297-92-57, Ֆաքս՝ (375-17) 297-93-09

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: