• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Գրքի մինսկյան XXX միջազգային ցուցահանդես-տոնավաճառին ՀՀ դեսպանության մասնակցության վերաբերյալ

23 մարտի, 2023

2023թ․ մարտի 23-ին կայացավ Գրքի մինսկյան հոբելյանական XXX միջազգային ցուցահանդես-տոնավաճառի միջազգային հատվածի հանդիսավոր բացումը։

Միջոցառմանը ներկա էին Բելառուսի տեղեկատվության նախարար Վլադիմիր Պերցովը, ԲՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկն ու Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարությունը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվիրակությունը, ցուցահանդես-տոնավաճառի բազմաթիվ հյուրեր և այցելուներ։

Վ․Պերցովն ու Ս․Ալեյնիկը շրջեցին ցուցահանդես-տոնավաճառին մասնակցող 19 օտարերկրյա պետությունների դեսպանությունների տաղավարներով։ Գրքերի ազգային ցուցադրությունների շարքում էր նաև ՀՀ դեսպանության ռեսուրսներով ու ջանքերով համալրված Հայաստանի տաղավարը։ ԲՀ բարձրաստիճան պաշտոնյաները ծանոթացան Հայաստանի հարուստ պատմությունն ու մշակույթը ներկայացնող բազմաժանր գրականությանը, հայ-բելառուսական պատմական առնչություններին, այդ թվում՝ ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հրատարակություններին։

Նախարարներ Պերցովին ու Ալեյնիկին ընծայվեցին, համապատասխանաբար, «Մեծ հաղթանակի զորահրամանատարները․ Բագրատիոն ռազմական գործողությունը» և «Հայ մարտիկները Բելառուսի համար մարտերում (1941-1944թթ.)» գրքերը, ինչպես նաև ընթացիկ տարում նշվող ՀՀ և ԲՀ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ՀՀ դեսպանության տպագրած օրացույցը։

Գրքի մինսկյան հոբելյանական XXX միջազգային ցուցահանդես-տոնավաճառը կգործի մինչև մարտի 26-ը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: