• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Մինսկում կայացավ Առնո Բաբաջանյանին նվիրված գալա-համերգ

27 մարտի, 2023

2023թ. մարտի 26-ին Բելառուսական պետական ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում կայացավ գալա-համերգ՝ նվիրված ականավոր հայ կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական արվեստին։

Հանդիսատեսին խոսքով դիմեց Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը։ ՀՀ դեսպանը խորհրդանշական համարեց Բելառուսի մշակութային կյանքի համատեքստում հայ կոմպոզիտորին նվիրված նմանօրինակ նշանակալի միջոցառման անցկացումը ընթացիկ տարում, երբ Հայաստանն ու Բելառուսը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։

Ելույթով հանդես եկավ նաև Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի գլխավոր պրոդյուսեր Արմեն Սարկիսյանցը, որը շնորհակալագրերով և մեդալներով պարգևատրեց ԲՀ Իոսիֆ Ժինովիչի անվան պետական ակադեմիական ժողովրդական նվագախմբին, վերջինիս դիրիժոր Ալեքսանդր Կրեմկոյին, ինչպես նաև Բելառուսական պետական ֆիլհարմոնիայի տնօրինությանը։

Դեսպան Ռ․Խումարյանն ու Ա․Սարկիսյանցն ընդգծեցին, որ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները նվաճել են ունկնդիրների մի քանի սերունդների սրտերը՝ արժանի տեղ զբաղեցնելով համաշխարհային երաժշտության գանձարանում․ Բաբաջանյանի հեղինակած երաժշտության հիման վրա գրված երգերից շատերն արժանացել են միջազգային մրցանակների՝ համաշխարահային ճանաչում բերելով կոմպոզիտորին։

Հնչեցին կոմպոզիտորի հայտնի և սիրված ստեղծվագուրծություններ՝   ԲՀ Իոսիֆ Ժինովիչի անվան պետական ակադեմիական ժողովրդական նվագախմբի, Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի մենակատարների, ինչպես նաև «Нотки Арно» մանկական համույթի կատարմամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: