• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մինսկում

24 ապրիլի, 2023

2023թ․ ապրիլի 24-ին Մինսկի զինվորական գերեզմանոցի տարածքում գտնվող մեծ բարեպաշտ իշխան Ալեքսանդր Նեվսկու եկեղեցուն կից կանգնեցված հայկական խաչքարի մոտ կայացավ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում։

Բելառուսում բնակվող հայերը, մասնավորապես Մինսկի հայ համայնքի ներկայացուցիչներն ու ՀՀ դեսպանության աշխատակիցները, ինչպես նաև հավաքի մյուս մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915-1923թթ․ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, կանթեղներ ու մոմեր վառեցին և ծաղիկներ խոնարհեցին հայկական խաչքարին։

ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանն երախտագիտության խոսքեր հնչեցրեց երեք տասնյակից ավել այն պետությունների հասցեին, որոնք օրենսդրական մակարդակում ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Միաժամանակ ՀՀ դեսպանը կարևորեց միջազգային հանրության կողմից ոչ միայն Հայոց ցեղասպանության դատապարտումը, այլև գործուն միջոցների կիրառումը նման հանցանքների կրկնությունն ապագայում կանխարգելելու համար։ Այս կապակցությամբ ընդգծվեց, որ Հայոց ցեղասպանությանը պատշաճ արձագանքի և իրավական գնահատականի բացակայությունը վստահություն ներշնչեցին հետագա ցեղասպանությունների գաղափարական հեղինակներին  ու կազմակերպիչներին: Միջազգային հանրության կողմից համանման անհաղորդ վերաբերմունքի ու անհասցե, ամորֆ հայտարարությունների ֆոնին մեկ դար անց բնիկ հայ ժողովրդի մի մասը, որ բնակվում է Լեռնային Ղարաբաղում, հայտնվել է իր բնօրրանում էթնիկ զտման վերահաս սպառնալիքի առջև, որի անթաքույց քաղաքականությունը նպատակադրված կերպով իրականացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ հրահրելով հայատյացությունն ու այդ կերպ տորպեդահարելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հեռանկարները։

Ոգեկոչման արարողությանը մասնակից Բելառուսի Հանրապետությունում առաջադեմ հուդակայանության համայնքների կրոնական միության գլխավոր ռաբբի Գրիգորի Աբրամովիչն իր ելույթում անդրադարձավ ծագումով հրեա իրավագետ Ռաֆայել Լեմկինի ավանդին «ցեղասպանություն» եզրույթը գիտական շրջանառության մեջ դնելու գործում, որի ձևակերպման համար անմիջական հիմք է հանդիսացել հատկապես Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը։

Համառոտ խոսքով հանդես եկավ նաև Մինսկի քաղաքային «Հայաստան» հայկական մշակութային-լուսավորչական միության նախագահ Գեորգի Եղիազարյանը։

Միջոցառմանը ներկա էր նաև աշխատանքային այցով Բելառուսում գտնվող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը։

Եկեղեցու սպասավորները մատուցեցին հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Հայ Առաքելական եկեղեցու կողմից սրբադասված ավելի քան մեկուկես միլիոն անմեղ նահատակների։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: