• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով Մինսկում կայացած միջոցառման վերաբերյալ

13 հունիսի, 2023

2023թ. հունիսի 13-ին Մինսկի «Բարեկամության տանը» կայացավ ՀՀ դեսպանության և «Բելառուս-Հայաստան» բարեկամության միության համատեղ մշակութային միջոցառումը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Միջոցառմանը ներկա էին Ղրղըզստանի, Մոլդովայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներն ու աշխատակիցները, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՌԴ և Բելառուսի մշտական լիազոր ներկայացուցիչները, Բելառուսի ԱԳՆ բարձրաստիճան դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք,  «Բելառուս-Հայաստան» բարեկամության միության անդամներ և հասարակական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մինսկի հայ համայնքի ղեկավար Գեորգի Եղիազարյանն ու երիտասարդության բազմաթիվ ներկայացուցիչներ, բելառուսական տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ։

Հավաքվածներին խոսքով դիմեցին ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը, ԲՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Նազառուկը, ԲՀ Ազգային Ժողովի Ներկայացուցիչների պալատի Միջազգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, պատգամավոր Թենգիզ Դումբաձեն,  «Բելառուս-Հայաստան» բարեկամության միության նախագահ, հրապարակախոս, բանաստեղծ, թարգմանիչ Նաում Գալպերովիչը և այլոք։

Ելույթներում անդրադարձ կատարվեց պատմականորեն ձևավորված հայ-բելառուսական հարաբերություններին, վստահություն հայտնվեց, որ դրանք կշարունակեն զարգանալ և ամրապնդվել ի շահ հայ և բելառուս ժողովուրդների բարեկամության։

Հայ և բելառուսական գրականության դասականների` հայրենիքին նվիրված բանաստեղծությունների ֆոնին երաժշտական համարներով հանդես եկան շնորհաշատ բելառուս և հայ երիտասարդ կատարողները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: