• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով Բելառուսի Հանրապետության պատմության ազգային թանգարանում լուսանկարների ցուցահանդեսի բացման վերաբերյալ

29 հունիսի, 2023

2023թ. հունիսի 29-ին Բելառուսի Հանրապետության պատմության ազգային թանգարանում կայացավ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և բելառուսական «ԲԵԼՏԱ» ու հայաստանյան «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունների մասնակցությամբ, ինչպես նաև ՀՀ-ում ԲՀ դեսպանության օժանդակությամբ կազմակերպված «Բելառուսը հայ լուսանկարչի աչքերով և Հայաստանը բելառուս լուսանկարչի աչքերով» վերտառությամբ լուսանկարների թեմատիկ ցուցահանդեսի բացումը։ Միջոցառումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Ցուցահանդեսի բացմանը նախորդեց վերոնշյալ առիթով թողարկված հոբելյանական նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը՝ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանի, միջոցառման պատվավոր հյուր, ԲՀ անտառային տնտեսության նախարար, Առևտրատնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսանդր Կուլիկի, ԲՀ փոխարտգործնախարար Իգոր Նազարուկի, ԲՀ կապի ու տեղեկատվայնացման նախարարի տեղակալ Նատալյա Գորդեենկոյի մասնակցությամբ։

 Հոբելյանական տարեթվի առիթով ներկաներին դիմեցին ՀՀ դեսպան Ռ.Խումարյանն ու ԲՀ անտառտնտեսության նախարար Ա.Կուլիկը։ Վերջիններիս կողմից ընդգծվեց, որ շուրջ հինգ հարյուրամյակ հաշվվող հայ-բելառուսական առնչություններն ու ընդհանուր պատմության էջերը՝ ներառյալ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մղված համատեղ պայքարը, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումներում գտնվելն ամուր հիմք են հանդիսանում ՀՀ և ԲՀ միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման, մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման համար, ինչի համատեքստում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հատկապես հումանիտար հարթությունում կապերը։

Արարողությանը հաջորդեց լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որի ընթացքում ելույթ ունեցան դեսպան Ռազմիկ Խումարյանը, բելառուսական «ԲԵԼՏԱ» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Իրինա Ակուլովիչը և Բելառուսի Հանրապետության պատմության ազգային թանգարանի տնօրեն Ալեքսանդր Խրամոյը։

Միջոցառմանը ներկա էին նաև ԲՀ կրոնների և ազգությունների հարցերով հանձնակատար Ալեքսանդր Ռումակը, ԲՀ ԱԺ պատգամավորներ, ԲՀ ԱԳՆ և մի շարք այլ  պետական գերատեսչությունների, Մինսկի քաղաքապետարանի պաշտոնյաներ, օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների բազմաթիվ ղեկավարներ ու դիվանագետներ, գիտության և մշակույթի գործիչներ, հասարակական կազմակերպությունների ու գործարար շրջանակների, բելառուսական ԶԼՄ-ների, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ցուցադրության հետ ծանոթացումն ուղեկցվեց հայկական և բելառուսական երաժշտական ստեղծագործությունների՝ այդ թվում Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի և հայազգի անվանի այլ երգահանների հայտնի ստեղծագործությունների մեղեդիներով։

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված են հայաստանյան «Արմենպրես» և բելառուսական «ԲԵԼՏԱ» պետական լրատվական գործակալությունների ֆոտոթղթակիցներ Մխիթար Խաչատրյանի և Լեոնիդ Շչեգլովի հեղինակած լուսանկարները. ցուցադրվող 100 լուսանկարներում ներկայացված են հայ և բելառուս ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը, ավանդույթներն ու առօրյա կենցաղը, ՀՀ և ԲՀ բնության անզուգական տեսարանները։  Էքսպոզիցիայի մաս են կազմում նաև հայ-բելառուսական հարաբերություններին առնչվող փաստաթղթերի պատճենները, որոնց բնօրինակները պահվում են Հայաստանի ազգային արխիվում։

Ցուցահանդեսը Մինսկում կգործի մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը, իսկ աշնանը ցուցանմուշների հավաքածուն կտեղափոխվի Երևան՝ հայաստանյան հասարակությանը ներկայացվելու նպատակով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: