• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայազգի նկարիչ Գրիգոր Դանիելյանի աշխատանքների՝ Մինսկում կազմակերպված անհատական ցուցահանդեսի վերաբերյալ

23 օգոստոսի, 2023

2023թ․ օգոստոսի 23-ին Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը դեսպանության դիվանագետներ Նարեկ Տիրատուրյանի և Արման Մելքումյանի ուղեկցությամբ այցելեց ԲՀ ժամանակակից արվեստի ազգային կենտրոն, որտեղ ցուցադրվում են հայազգի տաղանդավոր նկարիչ Գրիգոր Դանիելյանի (1950-2021թթ.) գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։ Ցուցադրությունը ՀՀ դեսպանության դիվանագետներին ներկայացրին Կենտրոնի տնօրեն Սերգեյ Կրիշտապովիչը և նկարչի դուստրը։

Ցուցադրությունն ընդգրկում է 1991-2020թթ․ Վարպետի վրձնի կտավները։

Թբիլիսիում ծնված Գ․Դանիելյանը, որի համար Բելառուսը դարձել է երկրորդ հայրենիք, դասվում է այն նկարիչների թվին, որոնք համարում են, որ գեղանկարչությունն, ամենից առաջ, մարդկային ոգեղեն վեհ էության արտացոլումն է։

Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում բելառուս արվեստասեր հանրությանը ծանոթանալ հայազգի նկարչի ստեղծագործական ուղու տարբեր փուլերում կերտված աշխատանքներին, որոնցում արտացոլվել են տարատեսակ ուղղություններ, այդ թվում՝ էքսպրեսիոնիզմ, կուբիզմ, կոլլաժային արվեստ և այլն։

Նկարչի աշխատանքներում ուրույն տեղ է զբաղեցնում փորձարարական գեղանկարչությունը, որը միաձուլում է երաժշտությունը և գույները։ Այս ստեղծագործություններից են կոմպոզիտորներ Կլոդ Դեբյուսիի «Պրելուդների» և Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակների» մեղեդիներից ոգեշնչված «Դեբյուսի» և «Վիվալդի» կտավների շարքը։

Ցուցահանդեսը կգործի մինչև ընթացիկ տարվա սեպտեմբերի 17-ը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: