• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսում ՀՀ դեսպանությունը մասնակցեց նախաամանորյա ավանդական բարեգործական ցուցահանդես-տոնավաճառին

10 դեկտեմբերի, 2023

2023թ. դեկտեմբերի 9-ին Մինսկի ավտոմոբիլային գործարանի («МАЗ») մշակույթի պալատում կայացավ Բելառուսի Հանրապետությունում հավատարմագրված պետությունների դեսպանների, դիվանագետների և օտարերկրյա ներկայնացուցիչների կանանց միջազգային ակումբի կողմից կազմակերպված նախաամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը, որին տեղի հայ համայնքի օժանդակությամբ սեփական տաղավարով մասնակցեց նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Տաղավարում ներկայացված էին հայաստանյան ընկերությունների արտադրության ալկոհոլային խմիչքներ, քաղցրավենիք, մուրաբաներ և մրգախյուսեր, բնական կոսմետիկ միջոցներ և տեքստիլ, ինչպես նաև հայկական գաթա, ձեռքի աշխատանք հանդիսացող խաղալիքներ (այդ թվում՝ տոնածառի): Ցուցադրված էին նաև Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունն ու զբոսաշրջային ներուժը ներկայացնող, ինչպես նաև հայ-բելառուսական պատմական առնչությունների տարբեր ասպեկտներին նվիրված գրքեր ու տեղեկատվական նյութեր:

Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով՝ «МАЗ»-ի մշակույթի պալատի ստողծագործական կոլեկտիվների և պրոֆեսիոնալ կատարողների մասնակցությամբ: Ելույթներ ունեցան նաև ցուցահանդես-տոնավաճառին մասնակցած պետությունները ներկայացնող բելառուսաբնակ ազգային փոքրամասնությունների համույթներն ու անհատ կատարողները, այդ թվում՝ «Էրեբունի» հայկական ազգագրական պարային համույթի սաները, քանոնահարուհի Ահահիտ Գևորգյանը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: