• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Վիտեբսկի մարզի Գորոդոկ քաղաքի և համանուն շրջանի ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառումներ

25 դեկտեմբերի, 2023

2023թ. դեկտեմբերի 22-ին Բելառուսի Հանրապետության Վիտեբսկի մարզի Գորոդոկ քաղաքում կայացան Հայրենական մեծ պատերազմի ընթացքում բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանի հրամանատարությամբ 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերի կողմից Գորոդոկ քաղաքն ու համանուն շրջանը հիտլերյան զավթիչներից ազատագրման 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ։

Ներկա էին բազմաթիվ պաշտոնատար անձինք՝ մասնավորապես, Վիտեբսկի մարզի գործադիր կոմիտեի նախագահ (նահանգապետ) Ալեքսանդր Սուբոտինը, Վիտեբսկի պատգամավորների մարզային խորհրդի նախագահ Վլադիմիր Տերենտևը, Գորոդոկի շրջանի գործադիր կոմիտեի նախագահ Իրինա Պոլյակովան և Գորոդոկի պատգամավորների շրջանային խորհրդի նախագահ Սվետլանա Զուևան, սահմանակից ՌԴ Պսկովի մարզի Նևելի շրջանի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վիկտորյա Խրաբրայան։

Հրավիրյալ հյուրերի շարքում էին նաև Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը, լեգենդար Մարշալի թոռը՝ Իվան Բաղրամյանը, «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Խեչոյանը։

Միջոցառումների մեկնարկը տրվեց մեծանուն զորահրամանատար, մարշալ Բաղրամյանի հուշակոթող-կիսանդրուն ծաղիկների խոնարհումով, որին քաղաքի բնակիչների հետ միասին մասնակցեցին Հ․Բաղրամյանի անունը կրող Գորոդոկի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը։ Այնուհետև «Անմահություն հուշահամալիրի առջև տեղակայված քաղաքի գլխավոր հրապարակում կայացավ հանդիսավոր հանրահավաք։

Իր ելույթում ՀՀ դեսպան Ռ․Խումարյանն անդրադարձավ 1941-1944թթ․ Բելառուսի ազատագրման համար պայքարում հայ ժողովրդի արժանի զավակների, այդ թվում Խորհրդային Միության կրկնակի հերոս Հ. Բաղրամյանի նշանակալի ավանդին, ով ընդհանուր հաղթանակի խորհրդանիշ, հերոս և պարծանք է հավասարապես թե՛ հայ և թե՛ բելառուս ժողովուրդների համար։ Այս համատեքստում Դեսպանն ընդգծեց բանակի գեներալ Բաղրամյանի հրամանատարության ներքո 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերի կողմից 1943թ․ դեկտեմբերի 13-ից 31-ը փայլուն իրականացված Գորոդոկի հարձակողական ռազմական գործողության նշանակությունը Վիտեբսկի և Պոլոցկի ուղղություններով հետագա առաջխաղացման տեսանկյունից։

Լեգենդար Մարշալի թոռը նույնպես անդրադարձավ Գորոդոկի ազատագրման կարևորությանը՝ վկայակոչելով 1943թ. դեկտեմբերի 24-ին Մոսկվայում հրետանային հրավառության համազարկերով այն տոնելու փաստը։ Իվան Բաղրամյանն ու Ալեքսանդր Սուբոտինը երախտագիտություն հայտնեցին Գորոդոկի բնակիչներին «հայ ժողովրդի մեծանուն զավակ» մարշալ Բաղրամյանի և վերջինիս հրամանատարությամբ 1-ին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերի մարտիկների սխրանքի մասին հիշողությունը սրբորեն պահելու համար։ Իր հերթին, Վլադիմիր Տերենտևը մատնանշեց Բաղրամյանի կարևոր դերակատարությունը Գորոդոկի շրջանի ազգաբնակչության կյանքում ոչ միայն պատերազմական, այլև հաջորդած տարիների ընթացքում՝ ի նկատի ունենալով նրա ջանքերը տեղի բնակիչներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ։

Հավաքված բազմությանը խոսքով դիմեց նաև բելառուսական ուղղափառ եկեղեցու Վիտեբսկի թեմի առաջնորդական տեղապահ, Դռուցկի եպիսկոպոս Եվսեբիոսը։ Վերջինս կատարեց «Անմահոություն» հուշահամալիրի մոտ տեղադրված քարի օծման արարողություն՝ ի նշան Գորոդոկի և համանուն շրջանի ազատագրման 80-ամյակի պատվին կառուցվելիք մատուռի։

Հանդիսավոր հավաքի մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին զոհված մարտիկ-ազատարարներին՝ ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհելով «Անմահոություն» հուշահամալիրում տեղակայված անհայտ զինվորի գերեզմանին։

Հարկ է նշել, որ հոբելյանական ամսաթվի կապակցությամբ Գորոդոկում կայացած տոնական միջոցառումները լայնորեն լուսաբանվել են ԲՀ պետական տեղեկատվական գործակալությունների, ինչպես նաև հեռուստաալիքների կողմից։ Բելառուսական «ОНТ», «СТВ» («Столичное ТВ») հեռուստաալիքների և «Витебск» մարզային հեռուստառադիոընկերության ռեպորտաժները մեկ տեսաշարով հասանելի են ստորև հետևյալ առցանց հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=NfjROcB5nWc։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: