• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բրեստի մարզային գրադարանի գրքային ֆոնդը համալրվեց հայկական թեմատիկայով գրականությամբ

11 փետրվարի, 2024
Բրեստի մարզային գրադարանի գրքային ֆոնդը համալրվեց հայկական թեմատիկայով գրականությամբ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Բելառուսի Հանրապետությունում և, մասնավորապես, Բրեստի մարզում Հայաստանի պատմամշակութային, գրական ժառանգության հանրահռչակման նպատակով 2024թ. փետրվարի 8-ին Բելառուսում ՀՀ դեսպանությունը Բրեստի Մ.Գորկու անվան մարզային գրադարանին անհատույց նվիրաբերեց ինչպես ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, այնպես էլ դեսպանության կողմից հատկացված բազմաժանր գրքեր և տպագիր այլ նյութեր:

Դեսպանության կողմից անհատույց փոխանցված գրքերի ու տպագիր այլ նյութերի շարքում էին նաև Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամի գիտական հրատարակությունները՝ ներառյալ «Մենք» շարքից լեգենդար մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի կյանքի ու մարտական ուղու մասին՝ վերջերս լույս ընծայված գիրքը, ինչպես նաև «Մաջարսկիներ. հայկական տոհմը Բելառուսի պատմությունում» գիտական աշխատությունը՝ նվիրված Բելառուսի գլխավոր խորհրդանիշներից մեկը հանդիսացող աշխարհահռչակ Սլուցկյան գոտիներին և վերջիններիս ստեղծողներին՝ հայազգի վարպետ-ջուլհակագործներ Յան և Լեոն Մաջարսկիներին (Հովհաննես և Լևոն Մաջարյանցներին):

Այս առիթով գրադարան այցելեցին ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Նարեկ Տիրատուրյանն ու Բրեստի մարզի հայերի «Նաիրի» մշակութային-լուսավորչական հասարակական միավորման նախագահ Սամվել Գիգոլյանը. վերջինս նվիրաբերեց հայոց լեզվի՝ երեք մասից բաղկացած ինքնուսույց ուսումնական ձեռնարկի 30 օրինակ (յուրաքանչյուր մասից 10-ական օրինակով):

Գրքերը տեղ կգտնեն օտարալեզու հրատարակությունների ընթերցասրահում:

Երկուստեք համոզմունք արտահայտվեց առ այն, որ առաջիկայում գրադարանը կվերածվի յուրատեսակ «ձգողականության կենտրոնի» ոչ միայն տեղի հայ համայնքի, այլև Բրեստի մարզի բնակիչների համար, ովքեր հնարավորություն կունենան բացահայտել Հայաստանը, ծանոթանալ հայկական արվեստին ու գրականությանը, ավելի շատ տեղեկանալ Հայաստանի և նրա ժողովրդի մասին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: