• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառմանը Բելառուսում ՀՀ դեսպան Ռ․Խումարյանի մասնակցության վերաբերյալ

18 փետրվարի, 2024

2024թ․ փետրվարի 16-ին Մինսկի քաղաքային ռատուշայում կայացավ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված` Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված բելառուսական պոեզիայի երեկո՝ ԲՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի և արտգործնախարարի տեղակալ Յուրի Ամբրազևիչի մասնակցությամբ։

Միջոցառման շրջանակներում Բելառուսի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա մի շարք պետությունների և միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ բելառուսերեն արտասանեցին բելառուսական պոեզիայի դասականների բանաստեղծություններ։

Դեսպան Ռազմիկ Խումարյանը արտասանեց մի հատված բելառուս բանաստեղծ Ալես Ստավերի ստեղծագործությունից։

Մեջբերելով Սիլվա Կապուտիկյանի «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունից մի հատված՝ դեսպան Խումարյանն իր խոսքում և լրագրողներին տված հարցազրույցում ընդգծեց ժողովուրդների ազգային ինքնության և յուրօրինակության պահպանման, աշխարհայացքի ձևավորման և պետականության կերտման հարցում մայրենի լեզվի նշանակությունը՝ այս առումով որպես ակնառու օրինակ մատնանշելով հայ ժողովրդի ճակատագրում մայրենի լեզվի և հայոց այբուբենի դերը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: