• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Գրքի մինսկյան 31-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառին

18 մարտի, 2024

Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը մասնակցեց 2024թ․ մարտի 14-17-ն անցկացված Գրքի մինսկյան 31-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառին՝ ներկայանալով սեփական տաղավարով։

ՀՀ դեսպանության ջանքերով հայկական տաղավարի շրջանակներում կազմակերպված գրքերի էքսպոզիցիայում տեղ էին գտել ՀՀ բնաշխարհը, հայ ժողովրդի պատմամշակութային հարուստ ժառանգությունը, հայոց այբուբենն ու ձեռագրերը, գորգագործությունը, կերպարվեստը, հայ գրականությունն ու որոշ անվանի հեղինակների ստեղծագործությունները, հոգևոր և աշխարհիկ երաժշտությունը, թատրոնն ու կինոն ներկայացնող բազմաժանր գրքեր, ինչպես նաև տարբեր դարաշրջաններում հայ-բելառուսական առնչություններին և պատմության ընդհանուր էջերին նվիրված հրատարակություններ, այդ թվում՝ նորույթներ, մասնավորապես, Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամի կողմից հրատարակված «Մաջարսկիներ. հայկական տոհմը Բելառուսի պատմության մեջ» և «Մարշալ Բաղրամյան» գիտական աշխատությունները։ Ցուցադրության մաս էին կազմում նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում հայկական մշակութային ժառանգության ու ՀՀ զբոսաշրջային ներուժի վերաբերյալ, համապատասխանաբար, ՀՀ ԱԳՆ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից վերջին տարիներին հրատարակված գրքերը, բուկլետներն ու տեղեկատվական այլ նյութերը։

Ցուցահանդես-տոնավաճառի միջազգային հատվածի բացման շրջանակներում հայկական տաղավար այցելեցին ԲՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Մաքսիմ Ռիժենկովը,  ԲՀ տեղեկատվության նախարար Վլադիմիր Պերցովը, ԲՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Իգոր Նազառուկը, ԲՀ տեղեկատվության նախարարի տեղակալ Իգոր Բուզովսկին և ԲՀ կրթության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կադլուբայը։ 

Հայկական տաղավարի այցելուների թվում էին նաև ԲՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, գիտության և արվեստի գործիչներ, բանաստեղծներ, ինչպես նաև հայ համայնքի ու բելառուսական ԶԼՄ-ների և գրքասեր հասարակայնության ներկայացուցիչներ, մեծաթիվ դպրոցականներ և ուսանողներ։

Ակտիվ մասնակցության և գրքերի հետաքրքրաշարժ էքսպոզիցիայի կազմակերպման համար ՀՀ դեսպանությունն արժանացավ դիպլոմի։

Բելառուսական կողմից զատ՝ ցուցահանդես-տոնավաճառին ՀՀ դեսպանության հետ մեկտեղ ներկայացված էին ևս 19 օտարերկրյա պետությունների դեսպանություններ և հրատարակչություններ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: