• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

ՀՀ երկու թատերախումբ մասնակցեց Բելառուսում ընթացող միջազգային երիտասարդական թատերական փառատոնին

27 մարտի, 2024

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի և Կոնստանտին Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական պետական դրամատիկական թատրոնի թատերախմբերը մասնակցեցին մարտի 21-ին և 27-ին նշվող, համապատասխանաբար, Տիկնիկային թատրոնի միջազգային օրվա և Թատրոնի միջազգային օրվա առթիվ ընթացիկ տարվա մարտի 20-27-ը Բելառուսի Հանրապետության Մոգիլյովի մարզում անցկացվող «Մ.արտ.կոնտակտ» միջազգային երիտասարդական 17-րդ ամենամյա թատերական փառատոնին:

Մարտի 25-ին Մոգիլյովի մարզային դրամատիկական թատրոնի աֆիշը հագեցած էր հայաստանյան թատերախմբերի խաղացանկից ներկայացումների վերնագրերով:

Թատրոնի փոքր բեմում Հ.Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի թատերախումբը պատանի հանդիսատեսին ներկայացրեց հայտնի Հարրի Փոթերի մասին վիպաշարի մոտիվներով «Կախարդական հեքիաթներ» տիկնիկային ներկայացումը, իսկ երեկոյան՝ մեծահասակների համար նախատեսված «Բուկովսկի» փաստագրական-հոգեբանական դրաման (ռեժիսոր՝ Մարիետա Դովլաթբեկյան), որը պատմում է ամերիկյան սկանդալային գրականագետ, բանաստեղծ և լրագրող Չարլզ Բուկովսկու խրթին կյանքի և ստեղծագործական ուղու մասին: Թեև բեմադրությունը հայերեն էր՝ դրամայի հերոսներին մարմնավորող դերասանների փայլուն խաղի և հուզական արտահայտչականության շնորհիվ հանդիսատեսին լիովին ընկալելի դարձավ դրամայի բովանդակությունը: Ներկայացման ավարտին դերասաններն արժանացան հիացած հանդիսատեսի բուռն ու տևական ծափահարություններին:

Իսկ այնուհետև Մոգիլյովի մարզային դրամատիկական թատրոնի մեծ բեմում Կ.Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական պետական դրամատիկական թատրոնը ցուցադրեց վերջինիս գեղարվեստական ​​ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով բեմադրված ամերիկացի ժամանակակից դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ: Գազաններ։ Հանգամանքներ» տրագիկոմեդիան. 11 կարճ դրվագից բաղկացած պիեսը խորհրդածություն է տարատեսակ հանգամանքներում մարդկային վարքագիծը կառավարող բնազդների դրական և բացասական դրսևորումների, կյանքի իմաստի ու այսօրվա մասին: Ներկայացումը շռնդալից հաջողությամբ անցավ լեփ-լեցուն դահլիճում:

Ներկայացմանը (տիկնանց ուղեկցությամբ) ներկա գտնվեցին Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը, Մոգիլյովի մարզի փոխնահանգապետ Վալերի Մալաշկոն և Մոգիլյովի քաղաքապետ Ալեքսանդր Ստուդնևը, ինչպես նաև Մոգիլյովի մարզային «Մասիս» հայկական բարեգործական հասարակական միավորման նախագահ Կարեն Փամբուխչյանը:

Փառատոնի շրջանակներում հայաստանյան վերոնշյալ թատերախմբերը մարտի 24-ին ներկայացումներ են ունեցել նաև Բոբրույսկում:

Փառատոնի արդյունքներով Հ.Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի «Բուկովսկի» տիկնիկային ներկայացումը երիտասարդական ժյուրիի գնահատմամբ ճանաչվել է «Ֆորումի լավագույն ներկայացում»՝ արժանանալով դա հավաստող դիպլոմի: Միաժամանակ ժյուրիի կողմից «Դերասանական համույթ» հատուկ դիպլոմով պարգևատրվել է Կ.Ստանիսլավսկու անվան Երևանի ռուսական պետական դրամատիկական թատրոնի «Մարդիկ: Գազաններ։ Հանգամանքներ» ներկայացումը։

«Բելառուս-4 Մոգիլյով» պետական մարզային հեռուստաալիքի ռեպորտաժը «Մ.արտ.կոնտակտ» փառատոնին հայաստանյան երկու թատրոնների մասնակցության վերաբերյալ հասանելի է հետևյալ առցանց հղմամբ.

https://www.youtube.com/watch?v=zXeSFLOe9h0:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: