• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Մինսկում կայացավ հայ-բելառուսական պատմական առնչություններին ու արդի ժամանակաշրջանում երկկողմ հարաբերություններին նվիրված երկօրյա միջազգային գիտաժողով

21 ապրիլի, 2024

2024թ․ ապրիլի 18-19-ին Բելառուսի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում կայացավ «Բելառուս-Հայաստան․ պատմության էջեր» միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովը կազմակերպվել էր Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ԲՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ և Բելառուսում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Գիտաժողովի անդրանիկ լիագումար նիստի ընթացքում ելույթներով հանդես եկան Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը, «Անիվ հիմնադրամի» գլխավոր տնօրեն ու համահիմնադիր Արմեն Խեչոյանը, ԲՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Վադիմ Լակիզան, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։ Գիտաժողովի մասնակիցներին ուղղված ԲՀ ԳԱԱ նախագահ Վլադիմիր Գուսակովի ողջույնի խոսքն ընթերցեց ԲՀ ԳԱԱ գլխավոր գիտական քարտուղար Վասիլի Գուրսկին։

Գիտաժողովին մասնակցություն ունեցավ բարձրագույն ուսումնական ու գիտահետազոտական հաստատություններ ներկայացնող ավելի քան 40 գիտնական թե՛ ԲՀ-ից և թե՛ ՀՀ-ից ու ՌԴ-ից (տեսակապի միջոցով)։ Մասնակիցների թվում էին նաև ԲՀ-ում գիտության զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցող ականավոր գիտնականներ ու միաժամանակ Մինսկի հայ համայնքի երևելի ներկայացուցիչներ ԲՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ագաբեկովը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր, Բելառուսական ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովը և քարտեզագիր, տեխնիկական գիտությունների թեկնածու, «Անիվ» հիմնադրամի քարտեզագրական նախագծերի ղեկավար Ռուբեն Աթոյանը։

Օգտվելով առիթից՝ դեսպան Խումարյանը Ռ.Աթոյանին հանձնեց գիտական-հումանիտար բնագավառում հայ-բելառուսական կապերի ամրապնդման գործում ավանդի համար 70-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժ.Անդրեասյանի հրամանով վերջինիս պարգևվված ՀՀ ԿԳՄՍ շնորհակալագիրը։

ՀՀ դեսպան Ռ.Խումարյանը Վադիմ Լակիզային նվիրեց «Անիվ» հիմնադրամի վերջին շրջանի գիտական հրատարակությունները՝ «Մաջարսկիներ. հայկական տոհմը Բելառուսի պատմության մեջ»  և «Մարշալ Բաղրամյան» գրքերը՝ հավելելով, որ հայազգի լեգենդար մարշալի կյանքի ու անցած մարտական ուղու մասին պատմող գրքի շնորհանդեսը նախատեսվում է կազմակերպել հիտլերյան զավթիչներից Բելառուսի ազատագրման 80-ամյակի առթիվ անցկացվելիք միջոցառումների շրջանակներում։

Իր ելույթում դեսպան Խումարյանն անդրադարձավ հայ-բելառուսական առնչությունների համատեքստում պատմության ընդհանուր էջերին ու առանցքային դրվագներին ընդհուպ մինչև արդի ժամանակաշրջանը:

Հայ-բելառուսական հարաբերությունների համատեքստում կարևորվեց Բելառուսի հայ համայնքների դերն ու գործունեությունը, որոնց հանդեպ պետական հոգածության ակնառու դրսևորումներից մեկը Մինսկում կառուցվող հայ առաքելական եկեղեցու շինարարությունն է:

Բարձր գնահատելով ԲՀ գիտական կյանքում նշանակալի այդ համաժողովի անցկացումը ՀՀ դեսպանը գիտաժողովի բոլոր մասնակիցներին մաղթեց հետագա բեղուն գիտական գործունեություն ի նպաստ հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման։

Իր հերթին, Արմեն Խեչոյանը գոհունակությամբ նշեց, որ հայագիտական ուսումնասիրությունները հետզհետե դառնում են բելառուսական պատմագրության ուղղություններից մեկը՝ հաշվի առնելով հայ և բելառուս ժողովուրդների պատմական առնչությունների հարուստ ավանդույթներն ամենատարբեր ոլորտներում։ Որպես ասվածի վկայություն մատնանշվեց բարձր մակարդակով տվյալ գիտաժողովի անցկացումը: Ա.Խեչոյանը անդրադարձավ նաև «Անիվ» հիմնադրամի հետազոտական նոր նախագծերին ու անելիքներին:

Գիտաժողովի թեմատիկ չորս նիստերի ընթացքում զեկույցներ ներկայացվեցին և դիտարկվեցին հետևյալ թեմաներն ու հարցերը՝

  • Ռեչ Պոսպոլիտայի և Լիտվայի Մեծ դքսության ժամանակաշրջանում հայաշատ քաղաքներն ու կենտրոնները,
  • հայկական ծագում ունեցող տոհմերն ու դրանց երևելի ներկայացուցիչները (առանձին քննարկում նվիրված էր Բելառուսի ազգային խորհրդանիշներից մեկը հանդիսացող Սլուցկի գոտիների արտադրությունը հիմնած Մաջարսկիների տոհմին և նրանց մասին պատմող «Մաջարսկիներ. հայկական տոհմը Բելառուսի պատմության մեջ» աշխատությանը), ինչպես նաև Ռեչ Պոսպոլիտայի, Լիտվայի Մեծ դքսության և Ռուսական կայսրության կազմում ընդգրկված բելառուսական տարածքների հայկական ծագումով պետական պաշտոնյաները,
  • հայազգի գործիչների, այդ թվում՝ Ա.Մյասնիկյանի ավանդը բելառուսական պետականության կայացման ու զարգացման գործում,
  • ԲՀ գիտության և մշակույթի ոլոտներում հայազգի գիտնականների և արվեստի գործիչների ավանդը, ինչպես նաև նորագույն շրջանում գիտական փոխգործակցության հեռանկարները, հայ-բելառուսական հարաբերությունների սոցիալ-մշակութային ասպեկտները,
  • ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ ԲՀ-ՀՀ միջպետական հարաբերություններն այդ թվում հումանիտար բնագավառում՝ ներառյալ երկու պետությունների երիտասարդության ներկայացուցիչների փոխգործակցությունը, շփումների ակտիվացումը:

Գիտաժողովի ընթացքում քննարկված թեմաների շարքում առանձնահատուկ ուշադրության արժանացավ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բելառուսի ազատագրման համար մղված մարտերին մասնակցած հայ ժողովրդի ներկայացուցիչների մեծ ավանդը և այդ համատեքստում նաև լեգենդար մարշալ Հովհաննես Բաղրամյանը, որն իր անջնջելի հետքն է թողել բելառուսների սրտերում և պատմության մեջ: Զեկույցների առանձին խումբ նվիրված էր Բելառուսի ազատագրման համար մարտերում աչքի ընկած հայազգի այն մարտիկներին, որոնց սխրանքների մասին նույնիսկ բելառուս հասարակության լայն շրջանակներին հայտնի չէ:

Թեմատիկ այդ բաժնի շրջանակներում խիստ բարձր գնահատվեց «Անիվ» հիմնադրամի ջանքերով դեռևս 2019թ․ լույս ընծայված «Հայ մարտիկները Բելառուսի համար մղված մարտերում (1941-1944թթ.)» 927-էջանոց ծավալուն աշխատությունը թե՛ գիտական և թե՛ գործնական տեսանկյունից՝ լույս սփռելով հայազգի բազմաթիվ մարտիկների ճակատագրի և Բելառուսի տարածքում նրանց աճյունների գտնվելու վայրի մասին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: