• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված միջոցառում Մինսկում

24 ապրիլի, 2024

Մեծ եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ 2024թ. ապրիլի 24-ին Մինսկի Ալեքսանդր Նևսկու եկեղեցու հարևանությամբ կանգնեցված հայկական խաչքարի մոտ կայացավ ոգեկոչման հավաք։

Հակիրճ ելույթով հանդես եկավ Մինսկի հայ համայնքի ղեկավար Գեորգի Եղիազարյանը, որի առաջարկով հավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը՝ ծաղիկներ խոնարհելով հայկական խաչքարին։

Հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Բելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանը կարևորեց հայ ժողովրդի պատմության ողբերգական էջի մասին աշխարհին իրազեկելու և ցեղասպանության եղելության հիշողությունը մշտապես վառ պահելու անհրաժեշտությունը՝ դասեր քաղելու և դրա կրկնությունն ապագայում բացառելու համար։ Այդ տեսանկյունից որպես լավագույն երաշխիք մատնանշվեց դարավոր պայքարի ու զրկանքների գնով վերագտած անկախ հայկական պետականության հզորացման ու առաջընթաց զարգացման հրամայականը, որը պահանջում է ինչպես ՀՀ բոլոր քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա պետությունների հայ համայնքների յուրաքանչյուր ներկայացուցչի պետականակենտրոն մտածողություն ու առկա ջանքերի համադրում։

Եկեղեցու սպասավորները՝ վերջինիս հոգևոր հովիվ Նիկոլայ Կորժիչի գլխավորությամբ, հոգեհանգստյան կարգ մատուցեցին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների։

Միջոցառմանը ներկա էին Բելառուսի հայ համայնքի ներկայացուցիչներ, Բելառուսում ՀՀ դեսպանության անձնակազմը, Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամի աշխատակիցները և այլք։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: