• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսում ՀՀ դեսպանությունը մասնակցեց երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպված բարեգործական փառատոն-տոնավաճառին

02 հունիսի, 2024

2024թ. հունիսի 1-ին Մինսկ քաղաքի Մաքսիմ Գորկու անվան մանկական կենտրոնական զբոսայգում կայացավ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Բելառուսի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների, դիվանագետների ու օտարերկրյա ներկայացուցիչների կանանց մինսկյան միջազգային ակումբի կողմից կազմակերպված «Մանկության կախարդանքը» խորագրով բարեգործական փառատոն-տոնավաճառը, որին Բելառուսի հայ համայնքի օժանդակությամբ սեփական տաղավարով մասնակցեց նաև Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

Փառատոն-տոնավաճառի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԲՀ արտաքին գործերի նախարարի տիկին Լյուդմիլա Ալեյնիկը, Կանանց մինսկյան միջազգային ակումբի նախագահ, ԲՀ-ում Ղազախստանի դեսպանի տիկին Սոֆյա Դարովան, ինչպես նաև քաղաքային գործադիր կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նադեժդա Լազարևիչը և Պարտիզանսկի վարչական շրջանի ղեկավար Վալերի Վորոնիցկին։

Հայկական տաղավարում ներկայացված էին հայաստանյան արտադրության կոնֆետներ, հայկական ավանդական քաղցրավենիքներ, ինչպես նաև հայկական թեմատիկայով կամ զարդանախշերով զանազան հուշանվերներ, որոնց վաճառքից գոյացած ողջ գումարը փոխանցվեց Կանանց մինսկյան միջազգային ակումբին՝ բարեգործական ծրագրերի կենսագործման, այդ թվում՝ սուր կարիքի մեջ գտնվող ԲՀ քաղաքացիներին օգնության ցուցաբերման նպատակով։

Տաղավարում ցուցադրված էին նաև Հայաստանի, հայ ժողովրդի հարուստ պատմամշակութային ժառանգության ու հայոց գրերի մասին գրքեր, ՀՀ զբոսաշրջային ներուժը ներկայացնող ուղեցույցներ, բուկլետներ ու տեղեկատվական նյութեր, ինչպես նաև հայկական նախշերով կանանց ավանդական տարազներ։

Փառատոն-տոնավաճառն ուղեկցվեց տոնական գալա-համերգով, որի ընթացքում բելառուսական էստրադայի կատարողների հետ մեկտեղ հանդես եկան ֆիզիկական սահմանափակումներ, զարգացման առանձնահատկություններ ունեցող շնորհալի երեխաներ, ինչպես նաև փառատոն-տոնավաճառի մասնակից պետությունները ներկայացնող ազգային համայնքների ստեղծագործական համույթներ։ Ելույթ ունեցան նաև «Էրեբունի» հայկական ժողովրդական պարային համույթն ու հայազգի քանոնահարուհի Անահիտ Գևորգյանը։ Վերջիններիս կատարումները հասանելի են հետևյալ առցանց հղումներով՝ https://www.youtube.com/watch?v=pT4XBQumN3c և https://www.youtube.com/watch?v=Vq5MF721Njs։

Փառատոն-տոնավաճառի ծրագիրը ներառում էր երեխաների համար նախատեսված զանազան խաղեր և մրցույթներ, վարպետության դասեր, մանկական նկարների ցուցահանդես, ինչպես նաև դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից պատրաստված նվերների խաղարկություն, որի արդյունքներով ՀՀ դեսպանության կողմից ներկայացված հայաստանյան արտադրության պարենամթերքով զամբյուղը նույնպես գտավ իր երջանիկ տիրոջը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: