• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Բելառուսական Բոբրույսկ քաղաքի հայ համայնքը նշեց իր կազմավորման 25-ամյակը

23 հոկտեմբերի, 2024

Բելառուսի Բոբրույսկ քաղաքում գտնվող Դրամայի և կոմեդիայի Մոգիլյովի մարզային թատրոնում 2024թ․ հոկտեմբերի 20-ին կայացավ Բոբրույսկի հայ համայնքի կազմավորման 25-ամյակին նվիրված՝ «Հայաստանի հոգին Բոբրույսկում. բարեկամության 25 տարի» խորագրով տոնական համերգ։

Հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց հայկական ազգագրական պարերի «Էրեբունի» համույթը, որի մասնակիցներից մի քանիսը նաև ասմունքեցին Հայաստանին ու Բելառուսին նվիրված բանաստեղծություններ, ինչպես նաև հանդես եկան երաժշտական համարներով։ Համերգի շրջանակներում շնորհալի երիտասարդ հայ երաժիշտների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Արա Գևորգյանի և այլոց ստեղծագործություններ։ Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելել ջութակի, ինչպես նաև հայկական ազգային երաժշտական գործիքների, մասնավորապես, դուդուկի և քանոնի անզուգական հնչյունները։ Ելույթ ունեցան նաև հրավիրված բելառուս երգիչներ, որոնց մի մասը հայազգի գործընկերների հետ կատարեցին զուգերգեր։ 

Միջոցառման հրավիրյալ հյուրերի շարքում էին Բելառուսում ՀՀ դեսպանության դիվանագետները, Մինսկի, Բրեստի և Գրոդնոյի հայ համայնքների, ինչպես նաև Բոբրույսկի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։ Բոբրույսկի հայ համայնքի հոբելյանի առթիվ շնորհավորական խոսքով հանդես եկան և հետագա արգասաբեր գործունեություն ու բարգավաճում մաղթեցին Բելառուսում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանն ու Բոբրույսկի քաղաքային գործադիր կոմիտեի գաղափարախոսական աշխատանքի և երիտասարդության գործերով բաժնի պետ Վերոնիկա Վիլչիկը։

Ավելի վաղ նույն օրը Բոբրույսկի, Մինսկի, Բրեստի և Գրոդնոյի հայ համայնքների ներակայցուցիչներն ու ՀՀ դեսպանության դիվանագետները ներկա գտնվեցին Բելառուսական Ուղղափառ Եկեղեցու հոգևորականի ձեռամբ հայկական խաչքարի օծման և հանդիսավոր բացման արարողությանը, ինչպես նաև Բոբրույսկի հայ համայնքի նախորդ ղեկավար Արշակ Թանդիլյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցեցին վերջինիս հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով նրա շիրմին։

Ներկայացված են «Бабруйскае жыццё» թերթի ֆոտոլրագրողի պատրաստած լուսանկարները` https://www.bobrlife.by/news/dusha-armenii-v-bobrujske-proshel-prazdnichnyj-konczert-posvyashhennyj-25-letiyu-armyanskoj-obshhiny-masis/:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: