• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին

24 դեկտեմբերի, 2024
«Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանը շահագրգռված է իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխային երթուղիների, էլեկտրահաղորդման գծերի անցման կազմակերպմամբ և պատրաստակամություն է հայտնում կառուցել և վերականգնել բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ուղղություններով տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար։

Այդ նպատակով 2023 թվականի հոկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Տվյալ նախաձեռնությունն ուղղված է տարանցիկ ներուժի ավելացմանը, տարածաշրջանի երկրների միջև նոր կապերի ստեղծմանն ու առկա հաղորդակցությունների ապաշրջափակմանն՝ ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, և այդպիսով, տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատմանը։

«Խաղաղության խաչմերուկը» կարող է կապել Հարավային Կովկասի պետություններն, ինչպես նաև Եվրասիայի հսկայական տարածությունն ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղիներով, էներգետիկ հաղորդակցություններով՝ գազատարներով, մալուխներով, էլեկտրահաղորդման գծերով: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման միջոցով կգործարկվի ամենակարճ ճանապարհը Սև ծովի և Պարսից ծոցի միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով (հյուսիս-հարավ ուղղություն), ինչպես նաև ամենակարճ ճանապարհը Կասպից և Մարմարա ծովերի միջև՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի տարածքներով (արևելք-արևմուտք ուղղություն):

«Խաղաղության խաչմերուկ» հեռանկարային նախագծի իրականացումն էական դեր կխաղա նաև Եվրասիական միջազգային տրանսպորտային ուղիներով տարանցիկ երթևեկության ապահովման գործում, ինչպես նաև լիարժեքորեն կբացահայտի այդ թվում Անկախ Պետությունների Համագործակցության տարածաշրջանի երկրների միջև փոխշահավետ տնտեսական համագործակցության համար առկա զգալի ներուժը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: