• Հայերեն
  • Русский
Բելառուսում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Հյուպատոսական բաժնի աշխատանքային օրերը և ժամերը
  • Ի գիտություն Բելառուս ժամանող ՀՀ քաղաքացիների

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված գրական-երաժշտական երեկո Մինսկում

27 սեպտեմբերի, 2024

2024թ. սեպտեմբերի 24-ին Մինսկի «Բարեկամության տանը» կայացավ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ «Բելառուս-Հայաստան» բարեկամության միության և «Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելառուսական միություն» հասարակական միավորման համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված գրական-երաժշտական երեկո։

Բացելով միջոցառումը՝ «Բելառուս-Հայաստան» բարեկամության միության նախագահ, բանաստեղծ և թարգմանիչ Նաում Գալպերովիչը նշեց, որ ՀՀ Անկախության օրը հրաշալի առիթ է Բելառուսի հասարակությանը ներկայացնելու համար բազմադարյա ավանդույթներ ունեցող հարուստ հայ գրականությունը՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով բացահայտել Հայաստանն ու հաղորդակից դառնալ հայ ժողովրդի պատմական խրթին ճակատագրին և նրա ազգային ոգուն։

Բարձր գնահատելով միջոցառման անցկացումը հայ ժողովրդի համար ամենանշանակալի տոնի՝ ՀՀ Անկախության օրվա համատեքստում՝ Բելառուսում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը միաժամանակ ողջունելի ու կարևոր համարեց այս, ինչպես և նմանատիպ միջոցառումները Հայաստանի և Բելառուսի ժողովուրդների միջև հումանիտար-մշակութային կապերի, շփումների տեսանկյունից, որոնք,  անկախ հանգամանքներից, մշտապես ամուր հիմք են ծառայում հայ-բելառուսական հարաբերությունների համար։ Ընթերցելով հատված Սիլվա Կապուտիկյանի «Խոսք ժողովրդիս» բանաստեղծությունից՝ վերջինիս լույսի ներքո ՀՀ դեսպանության դիվանագետն ամփոփ անդրադարձ կատարեց հայ ժողովրդի պատմությանը, նրա անկոտրում կամքի ու դարավոր մաքառումների արդյունքում վերականգնված հայկական պետականությանը, որը, չնայած նոր և նորագույն շրջանում հայ ժողովրդին պատուհասած արհավիրքներին, բազմաթիվ մարտահրավերներին՝ շարունակում է զարգացման և բարգավաճման ուղղությամբ իր ընթացքը՝ որպես անկախ և ինքնիշխան, ժողովրդավարական պետություն՝ հանձնառու Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության օրակարգային հրամայականներին։     

Այնուհետև ներկաներին դիմեցին նաև Բելառուսական ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովը, «Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապերի բելառուսական միության» նախագահ Նինա Իվանովան, ինչպես նաև բելառուսական գրական շրջանակների տաղանդավոր ներկայացուցիչներ՝ հանդես գալով հայ անվանի պոետների հայրենասիրական ու լիրիկական բանաստեղծությունների հեղինակային թարգմանություններով։ Հնչեցին նաև ժամանակակից բելառուս երգահանների հեղինակած երաժշտական ստեղծագործություններ, որոնց այդ բանաստեղծությունները ոգեշնչել են՝ մղելով դրանց համար համապատասխան երաժշտություն գրել։ 

Միջոցառման շրջանակներում բելառուսական կրթական հաստատությունների (դպրոցներ, քոլեջներ, ԲՈՒՀ-եր) տարբեր տարիքի սաները բելառուսերեն թարգմանությամբ ընթերցեցին հայ գրականության դասականների, այդ թվում՝ Հովհաննես Թումանյանի, Գևորգ Էմինի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի և Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծություններ և դրանց հատվածներ։ Կատարումներով հանդես եկան նաև հայ համայնքի շնորհաշատ երիտասարդները՝ քանդակագործ, «Էրեբունի» հայկական ժողովրդական պարային համույթի մասնակից Հռիփսիմե Գևորգյանը, քանոնահարուհի Անահիտ Գևորգյանը և այլոք։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

220037, Բելառուսի Հանրապետություն, ք. Մինսկ, Բումաժկովի 50
Հեռ.` +375 (17) 375-92-57, Ֆաքս՝ +375 (17) 272-93-09
Հեռ.` +375 (17) 373-93-08 (հյուպատոսական)

Բելառուսում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: